Ազնավուրի հրապարակում գտնվող ջրավազանի վերանորոգմանը զուգահեռ վերանորոգվեց գեղաշեն ցայտաղբյուրին ջուր մատակարարող խողովակը, իրականացվեցին վերանորոգման այլ աշխատանքներ։ Ինչն է հետաքրքիր, ջրի որակը բարձրացավ, այն ավելի սառն է և համեղ։
Ադրբեջանի նախկին արտգործնախարար, Ալիևի կարկառուն քարոզիչ ու խոսնակ Թոֆիգ Զուլֆուգարովը անդրադարձել է այն հարցին, որ Հայաստանի հանրային դաշտում որոշ գործիչներ հարց են բարձրացնում, այսպես կոչված, «արտապատվիրակման» ամերիկյան տարբերակի փոխադարձության մասին։ Այսինքն՝ եթե խոսում ենք ապաշրջափակումից, ուրեմն ՀՀ-ն Ադրբեջանի տարածքից օգտվելու է երրորդ կողմին արտապատվիրակած մաքսային ստուգումներով...